Հայաստանում, կորոնավիրուսի պատճառով, ուսումնական հաստատությունները փակվել են առնվազն մինչև մարտի 23-ը
Հայաստանում ուսումնական հաստատությունները փակվել են առնվազն մինչև մարտի 23-ը: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ուղիղ հեռարձակմամբ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կորոնավիրուսի հետ կապված կառավարության արտահերթ նիստից հետո:
Ինչպես նշել է Հայաստանի վարչապետը, կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված ստեղծված իրավիճակը քննարկելու է նաև առաջիկա օրերին և անհրաժեշտության դեպքում՝ երկարաձգելու ուսումնական գործընթացը:
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս երկու նոր դեպք: Այսպիսով, վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 8-ի: