Հայաստանում կորոնավիրուսի 7000 վարակակիր բուժում է ստանում տանը
Հայաստանում կորոնավիրուսի 7000 վարակակիր բուժում է ստանում տանը

Հայաստանի առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը հայտարարում է, որ երկրում կորոնավիրուսի վարակակիր 100 պացիենտի վիճակ ծայրահեղ ծանր է: Այս մասին նախարարի տեղակալը հայտնել է Հայաստանի կառավարության այսօրվա նիստին:

Նրա խոսքով, մոտ 7000 վարակակիր վերահսկողության տակ գտնվում է տանը: Մնացածները բուժում են ստանում հիվանդանոցներում:

«Մնացած 1800-ը գտնվում են հիվանդանոցներում: Նրանցից 425-ը ծանր, իսկ 100-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում են, 23-ը միացված է արհեստական շնչառության սարքին»,- հայտարարել է Անահիտ Ավանեսյանը:

Հայաստանի կառավարությունն այսօր արտակարգ դրությունը երկարաձգեց ևս մեկ ամսով, մինչև հուլիսի 13-ը:

Հայաստանում, վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 13 մարդ, արձանագրվել է կորոնավիրուսի 612 նոր դեպք: Եվս 4 վարակակիր պացիենտի մահվան պատճառ է դարձել այլ հիվանդություն: