Հայաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուս է ախտորոշվել 196 անձի մոտ:
Համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում կորոնավիրուս է ախտորոշվել 41 495 մարդու մոտ:
Վերջին մեկ օրում երկրում վարակից զոհվել է երեք մարդ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 817:
Հայաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնն առանձին է հաշվառում կորոնավիրուսի վարակակիր այն անձանց, ովքեր մահացել են ուղեկցող այլ հիվանդությունից և նրանց թիվը կազմում է 242:
Համապատասխանաբար, Հայաստանում համավարակի ընթացքում զոհերի ընդհանուր թիվը կազմում է 1059:
Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 34 484 մարդ: Այժմ բուժում է ստանում 5952-ը: