Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 102 նոր դեպք
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 102 նոր դեպք

Հայաստանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 102 նոր դեպք: Հայտարարությունն այս մասին արել է Հայաստանի Հիվանդությունների վերահսկման կենտրոնը:

Ընդհանուր թվով երկրում գրանցվել է «Կովիդ 19»-ի 2 782 դեպք, որից

1 185 առողջացած, իսկ 42՝ մահվան ելքով:

Համաճարակի պատճառով մարտի 16-ից երկրում հայտարարվել է արտակարգ դրություն, որը կշարունակվի մինչև մայիսի 14-ը: