Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 120 նոր դեպք: Այս մասին տեղեկատվություն է տարածում Հայաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնը:
Համավարակի սկսվելուց ի վեր երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է 9402 դեպք: 5896 մարդ դեռ բուժվում է:
Վերջին 24 ժամվա ընթացքում վարակից մահացել է ութ մարդ: Ընդհանուր առմամբ «կովիդ 19»-ից մահացել է 139 մարդ:
Հայաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնը առանձին է հաշվարկում այն կովիդ վարակակիրներին, ովքեր մահացել են այլ հիվանդության պատճառով: Համավարակի սկզբից առ այսօր երկրում գրանցվել է 55 նման դեպք: