Հայաստանում արձանագրվել է նոր կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը:
Մահացածը 72-ամյա պացիենտ է, ով երկկողմ թոքաբորբից բացի ունեցել է նաև պոլիօրգանային անբավարարություն, զարկերակային բարձր ճնշում և սրտի ռիթմի խախտում:
Վերջին տվյալներով, երկրում վարակված է 290 մարդ: Հայաստանում վարակի տարածումը կանխելու նպատակով մարտի 16-ին հայտարարվել է արտակարգ դրություն: