Անցած 24 ժամվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 267 նոր դեպք, ապաքինվել է 674 պացիենտ: Բացի այդ, վերջին 24 ժամում «կովիդ 19»-ի պատճառով մահացել է 19 մարդ:
Այս մասին տեղեկատվությունը տարածում են հայկական լրատվամիջոցները, հիմնվելով երկրի առողջապահության նախարարության, հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներին:
բացի այդ, անցած օր ու գիշերվա ընթացքում երկրում կատարվել է 3 723 թեստ:
Մայիսի 13-ի դրությամբ, համավարակի սկզբից ի վեր, Հայաստանում գրանցվել է «կովիդ 19»-ով վարակման 220 217 դեպք, այստեղից ապաքինվել է 206 752 մարդ:
Ինչ վերաբերում է մահացու դեպքերին, Հայաստանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահացել է 4 291 մարդ, ևս 1 050 վարակված մահացել է այլ հիվանդության պատճառով: