Անցած 24 ժամվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է «կովիդ 19»-ի 195 նոր դեպք, վարակից մահացել է յոթ պացիենտ: Ներկայումս երկրում բուժվում է 6 557 կովիդ վարակված պացիենտ:
Համավարակի տարածումից ի վեր Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 166 427 հաստատված դեպք, որտեղից մահացել է 3 056 մարդ: