Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 978 դեպք, մահացել է 19 մարդ
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 978 դեպք, մահացել է 19 մարդ

Հայաստանում անցած օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է «կովիդ 19»-ի 978 նոր դեպք, մահացել է 19 հիվանդ: Այս մասին տեղեկատվությունը տարածում են հայկական լրատվամիջոցները, հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 730 պացիենտ: Կորոնավիրուսի վրա փորձարկվել է 2 728 մարդ:

Համավարակի սկզբից մինչ օրս Հայաստանում վարակը ախտորոշվել է 141 937 մարդու մոտ: Այդ թվում «կովիդ 19»-ից մահացել է 2 914 պացիենտ: Երկրում ապաքինված անձանց թիվը կազմում է 116 976: