Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 97 նոր դեպք, մահացել է երկու մարդ
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 97 նոր դեպք, մահացել է երկու մարդ

Վերջին 24 ժամում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 97 նոր դեպք: Վերջին մեկ օրում «կովիդ 19»-ից մահացել է երկու մարդ:

Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները, հիմնվելով Հայաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի տվյալներին:

Վերջին 24 ժամում ապաքինվել է 634 պացիենտ:

Սեպտեմբերի 1-ի տվյալներով, Հայաստանում գրանցված է նոր կորոնավիրուսով վարակման 43 878 դեպք: Ընդհանուր առմամբ ապաքինվել է 38 356 մարդ:

Ինչ վերաբերում է մահվան դեպքերին, ապա Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 1 149 պացիենտ, այստեղից 268 վարակակիր մահացել է այլ հիվանդության պատճառով: