Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 33 նոր դեպք, մահացել է երեք մարդ
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 33 նոր դեպք, մահացել է երեք մարդ

Վերջին 24 ժամում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 33 նոր դեպք, մահացել է երեք մարդ: Այս մասին գրում են հայկական լրատվամիջոցները, հենվելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վրա:

Կենտրոնի տվյալներով, երկուսը մահացել են «կովիդ 19»-ից, իսկ մեկ վարակվածի մահվան պատճառը նշվում է այլ հիվանդությունը:

Օգոստոսի 24-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է «կովիդ 19»-ով վարակման 42 825 դեպք: Այստեղից ապաքինվել է 36 049 հիվանդ:

Ընդհանուր առմամբ, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 1110 հիվանդ, որտեղից 256-ի մահվան պատճառ է անվանվում այլ հիվանդությունը: