Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 31 նոր դեպք, մահացել է երեք մարդ
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 31 նոր դեպք, մահացել է երեք մարդ

Վերջին 24 ժամում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 31 նոր դեպք: Վերջին մեկ օրում «կովիդ 19»-ից մահացել է երեք մարդ: Այս մասին հաղորդում է Հայաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնը:

Ընդհանուր առմամբ, Հայաստանում համավարակի սկսվելուց ի վեր, արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակման 43 781 դեպք: Այս պահի դրությամբ, հիվանդանոցներում բուժվում է 4912 պացիենտ: Ապաքինվել է 37 722, մահացել է 879 մարդ:

286 մարդ, որը վարակված էր կորոնավիրուսով, մահացել է այլ հիվանդության պատճառով: