Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 308 նոր դեպք, մահացել է 4 մարդ
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 308 նոր դեպք, մահացել է 4 մարդ

Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 308 նոր դեպք: Տեղեկությունն այս մասին տարածում է երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Հուլիսի 29-ի տվյալներով, Հայաստանում կորոնավիրուս է ախտորոշված 37 937 մարդու մոտ: Վերջին մեկ օրում Հայաստանում վարակի զոհ է դարձել 4 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս երկրում մահացել է 723 մարդ: