Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 291 նոր դեպք: Տեղեկությունն այս մասին տարածում է երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Համավարակի մեկնարկից հետո, Հայաստանում կորոնավիրուս է ախտորոշվել 38 841 մարդու մոտ:
Վերջին մեկ օրում երկրում վարակից զոհվել է 11 մարդ:
Համավարակի մեկնարկից հետո Հայաստանում զոհերի թիվը հասնում է 749-ի: Ապաքինվել է 29557 մարդ: