Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 209 նոր դեպք, մահացել է հինգ մարդ
Վերջին 24 ժամում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 209 նոր դեպք, մահացել է հինգ մարդ։ Այս մասին հաղորդում է Հայաստանի հիվանդությունների ազգային կենտրոնը։
Ընդհանուր առմամբ, համավարակի սկսվելուց ի վեր, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 39 050 դեպք։ Այս փուլում հիվանդանոցներում բուժում է ստանում 8318 մարդ, իսկ ապաքինվածների թիվը կազմում է 29750։
Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, ապա երկրում Կովիդ 19֊ից մահացել է 754 մարդ։