Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 199 նոր դեպք, ապաքինվել է 431 պացիենտ
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 199 նոր դեպք, ապաքինվել է 431 պացիենտ

Վերջին 24 ժամում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 199 նոր դեպք, ապաքինվել է 431 պացիենտ, մահացել է հինգ մարդ:

Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները, հիմնվելով Հայաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի տվյալներին:

Կենտրոնի տվյալներով, երկու մարդ մահացել է «կովիդ 19»-ից, իսկ երեքի մահվան պատճառ է հանդիսացել այլ հիվանդությունը:

Սեպտեմբերի 9-ի դրությամբ, Հայաստանում գրանցված է նոր կորոնավիրուսով վարակման 45 152 դեպք: Ընդհանուր առմամբ ապաքինվել է 41 023 մարդ:

Ինչ վերաբերում է մահվան դեպքերին, ապա Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 1 184 պացիենտ, այստեղից 279 վարակակիր մահացել է այլ հիվանդության պատճառով: