Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 196 նոր դեպք, մահացել է հինգ մարդ
Վերջին 24 ժամում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 196 նոր դեպք, մահացել է հինգ մարդ: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները, հիմնվելով Հայաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի տվյալներին:
Կենտրոնի տվյալներով, երեք մարդ մահացել է «կովիդ 19»-ից, իսկ երկու մահվան պատճառ է հանդիսացել այլ հիվանդությունը: Վերջին 24 ժամում ապաքինվել է 224 մարդ:
Սեպտեմբերի 3-ի դրությամբ, Հայաստանում գրանցված է նոր կորոնավիրուսով վարակման 44 271 դեպք: Ընդհանուր առմամբ ապաքինվել է 38 855 մարդ:
Ինչ վերաբերում է մահվան դեպքերին, ապա Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 1 158 պացիենտ, այստեղից 271 վարակակիր մահացել է այլ հիվանդության պատճառով: