Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 190 նոր դեպք
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 190 նոր դեպք

Վերջին 24 ժամում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 190 նոր դեպք, մահացել է հինգ մարդ:

Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները, հիմնվելով Հայաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի տվյալներին:

Կենտրոնի տվյալներով, չորս մարդ մահացել է «կովիդ 19»-ից, իսկ մեկի մահվան պատճառ է հանդիսացել այլ հիվանդությունը: Վերջին 24 ժամում ապաքինվել է 402 մարդ:

Սեպտեմբերի 4-ի դրությամբ, Հայաստանում գրանցված է նոր կորոնավիրուսով վարակման 44 461 դեպք: Ընդհանուր առմամբ ապաքինվել է 39 257 մարդ:

Ինչ վերաբերում է մահվան դեպքերին, ապա Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 1 163 պացիենտ, այստեղից 272 վարակակիր մահացել է այլ հիվանդության պատճառով: