Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք, մահացել է 7 մարդ
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք, մահացել է 7 մարդ

Վերջին 24 ժամում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք, ապաքինվել է 566 պացիենտ, մահացել է հինգ մարդ:

Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները, հիմնվելով Հայաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի տվյալներին:

Կենտրոնի տվյալներով, չորս մարդ մահացել է «կովիդ 19»-ից, իսկ երեքի մահվան պատճառ է հանդիսացել այլ հիվանդությունը:

Սեպտեմբերի 5-ի դրությամբ, Հայաստանում գրանցված է նոր կորոնավիրուսով վարակման 44 649 դեպք: Ընդհանուր առմամբ ապաքինվել է 39 823 մարդ:

Ինչ վերաբերում է մահվան դեպքերին, ապա Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 1 170 պացիենտ, այստեղից 275 վարակակիր մահացել է այլ հիվանդության պատճառով: