Վերջին 24 ժամում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 179 նոր դեպք: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները, հիմնվելով Հայաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի տվյալներին:
Համավարակի տարածումից հետո, Հայաստանում «կովիդ 19» է հաստատվել 45 505 մարդու մոտ:
Հայկական մամուլի հաղորդմամբ, վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է երեք մարդ: Ընդհանուր առմամբ զոհերի թիվը հասել է 909-ի: Հայաստանում 280 վարակակիր մահացել է այլ հիվանդության պատճառով: Համավարակի տարածումից առ այսօր, ապաքինվել է 41 434 մարդ: