Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 134 նոր դեպք, մահացել է երկու մարդ
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 134 նոր դեպք, մահացել է երկու մարդ

Վերջին 24 ժամում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 134 նոր դեպք, մահացել է երկու մարդ:

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, կորոնավիրուսի սկսվելուց ի վեր Հայաստանում վարակը հաստատվել է 44 783 մարդու մոտ: Կորոնավիրուսից մահացել է 897 մարդ:

Բացի այդ, Հայաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնը առանձին հաշվառում է այն կովիդ վարակակիրների մահվան դեպքերը, որոնք մահացել են այլ հիվանդության պատճառով: Հայաստանում նման դեպքերի քանակը կազմում է 275:

Ինչ վերաբերում է ապաքինվածներին, մեկ օրում նրանց թիվը ավելացել է 266-ով և կազմել 40 089: Այս պահին հիվանդանոցներում բուժվում է 3522 պացիենտ: