Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 108 նոր դեպք, ապաքինվել է 471 պացիենտ, մահացել է չորս մարդ
Վերջին 24 ժամում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 108 նոր դեպք, ապաքինվել է 471 պացիենտ, մահացել է չորս մարդ:
Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները, հիմնվելով Հայաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի տվյալներին:
Կենտրոնի տվյալներով, երեք մարդ մահացել է «կովիդ 19»-ից, իսկ մեկի մահվան պատճառ է հանդիսացել այլ հիվանդությունը:
Սեպտեմբերի 8-ի դրությամբ, Հայաստանում գրանցված է նոր կորոնավիրուսով վարակման 44 953 դեպք: Ընդհանուր առմամբ ապաքինվել է 40 592 մարդ:
Ինչ վերաբերում է մահվան դեպքերին, ապա Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 1 179 պացիենտ, այստեղից 276 վարակակիր մահացել է այլ հիվանդության պատճառով: