Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 973 նոր դեպք, մահացել է 16 պացիենտ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 973 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:
Համավարակի տարածումից առ այսօր, երկրում գրանցվել է վարակման 78 810 դեպք:
Այս պահին Հայաստանում կա կորոնավիրուսի 26 113 ակտիվ դեպք: Վերջին մեկ օրում Հայաստանում «կովիդ 19»-ից մահացել է 16 մարդ, զոհերի ընդհանուր թիվը կազմում է 1 196:
Համավարակի տարածումից առ այսօր, վարակը հաղթահարել է 51 162 պացիենտ: