Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 81 նոր դեպք, ապաքինվել է 229 պացիենտ: Բացի այդ, վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 4 պացիենտ:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությունը:
Բացի այդ, վերջին օր ու գիշերվա ընթացքում երկրում կորոնավիրուսի վրա կատարվել է 2 771 թեստ:
Մայիսի 30-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս, Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 222 636 դեպք, այստեղից ապաքինվել է 212 981 պացիենտ:
Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 4 432 մարդ, ևս 1 081 պացիենտի մահվան պատճառ է դարձել ուղեկցող այլ հիվանդությունը: