Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 636 նոր դեպք, ապաքինվել է 433 պացիենտ, մահացածների թիվն ավելացել է 19-ով:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությունը:
Սեպտեմբերի 2-ի դրությամբ, ակտիվ դեպքերի թիվը հասնում է՝ 9 625-ի:
Համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 243 386 դեպք, այստեղից ապաքինվել է՝ 227 726 պացիենտ: Պաշտոնական տվյալներով, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 4 876 մարդ: