Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 601 նոր դեպք, մահացել է 26 հիվանդ
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 601 նոր դեպք, մահացել է 26 հիվանդ

Անցած 24 ժամվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 601 դեպք, ապաքինվել է 891 պացիենտ:

Բացի այդ, վերջին օր ու գիշերվա ընթացքում «Կովիդ 19»-ից մահացել է 26 հիվանդ: Տեղեկատվությունը տարածում են տեղական լրատվամիջոցները` հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:

Վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսի վրա կատարվել է 5 814 թեստ:

Հոկտեմբերի 11-ի դրությամբ, համավարակի սկզբից ի վեր Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 272 957 հաստատված դեպք, այստեղից ապաքինվել է 249 158 մարդ:

Համավարակի սկզբից մինչ օրս, պաշտոնական տվյալներով կորոնավիրուսից մահացել է 5 575 մարդ: