Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 524 նոր դեպք, ապաքինվել է 361 պացիենտ:
Բացի այդ, վերջին մեկ օրում «կովիդ 19»-ից մահացել է 14 մարդ, ևս երեք վարակվածի մահվան պատճառ է անվանվում այլ հիվանդությունը:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությունը:
Անցած օր ու գիշերվա ընթացքում Հայաստանում կատարվել է 5 666 թեստ:
Օգոստոսի 31-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 242 165 դեպք, այստեղից ապաքինվել է՝ 227 026 պացիենտ:
Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 4 844 մարդ: Եվս 1 155 վարակվածի մահվան պատճառ է անվանվում այլ հիվանդությունը: