Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 50 նոր դեպք: Տեղեկությունը տարածում է երկրի առողջապահության նախարարությունը:
Ապրիլի 23-ի տվյալներով, Հայաստանում կորոնավիրուս է արձանագրվել 1523 մարդու մոտ: Այս պահի դրությամբ, Հայաստանի հիվանդանոցներում բուժում է ստանում 840 մարդ, ապաքինվել է 659-ը, իսկ զոհվել է 24 պացիենտ: