Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 469 նոր դեպք
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 469 նոր դեպք

Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 469 նոր դեպք: Տեղեկությունն այս մասին տարածում է երկրի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Համավարակի մեկնարկից հետո, Հայաստանում կորոնավիրուս է ախտորոշվել 36 162 մարդու մոտ: Վերջին մեկ օրում Հայաստանում վարակից զոհվել է 10 մարդ, մահացածների ընդհանուր թիվը կազմում է 688: Համավարակի մեկնարկից հետո Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 25 244 մարդ, այդ թվում՝ 478-ը, վերջին մեկ օրում: