Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 409 դեպք, մահացել է 29 հիվանդ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 409 դեպք, ապաքինվել է 1 106 պացիենտ։ Միևնույն ժամանակ, վերջին օր ու գիշերվա ընթացքում երկրում կովիդ 19-ից մահացել է 29 հիվանդ։
Տեղեկությունը տարածում են տեղական լրատվամիջոցները՝ հենվելով երկրի առողջապահության նախարարության վրա։
Նոյեմբերի 28-ի դրությամբ, Հայաստանում համավարակի սկզբից գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 337 931 դեպք, որտեղից 315 126-ն ապաքինվել է։