Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 407 նոր դեպք, մահացել է 18 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 407-ով և դեկտեմբերի 7-ի դրությամբ ընդհանուր թիվը կազմում է՝ 142 344: Հարկ է նշել, որ երկրում հանգստյան օրերին իրականացվում է սահմանափակ թվով թեստեր:
Ինչ վերաբերում է զոհերի թվին, ապա վիրակը մեկ գիշերվա ընթացքում խլել է ևս 18 մարդու կյանք: Ընդհանուր առմամբ, մահացել է 2 344 պացիենտ:
Բացի այդ, կորոնավիրուսով վարակված 595 մարդու մահվան պատճառ է անվանվում այլ հիվանդությունը: