Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 406 նոր դեպք
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 406 նոր դեպք

Հայաստանում վերջին մեկ օրվա ընթացքում արձանագրվել է «կովիդ 19»-ով վարակման 406 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը տարածում են տեղական լրատվամիջոցները:

Հոկտեմբերի 6-ի դրությամբ, վարակի տարածումից ի վեր երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 53 083 դեպք, այստեղից ապաքինվել է 44 932 պացիենտ, մահացել է 990 մարդ:

Ներկայումս երկրի հիվանդանոցներում բուժվում է 6 859 վարակակիր: