Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք, մահացել է 7 վարակակիր
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք, մահացել է 7 վարակակիր

Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք, մահացել է 7 վարակակիր:

Տեղեկությունը տարածում է երկրի Հիվանդությունների վերահսկման կենտրոնը:

Զոհերից 6-ը մահացել է կորոնավիրուսից, իսկ մեկը՝ ուղեկցող այլ հիվանդությունից:

Օգոստոսի 17-ի տվյալներով, Հայաստանում արձանագրված է կորոնավիրուսի 41 701 դեպք: Վերջին 24 ժամում Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 71 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմել է 34 655:

Ընդհանուր, այստեղ կորոնավիրուսից մահացել է 1068 պացիենտ: