Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 34 նոր դեպք, ապաքինվել է 227 պացիենտ, իսկ մահացածների քանակը ավելացել է վեցով:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությունը:
Վերջին օր ու գիշերվա ընթացքում երկրում կորոնավիրուսի վրա կատարվել է 2 655 թեստ:
Մայիսի 31-ի դրությամբ, երկրում ակտիվ դեպքերի քանակը կազմում է՝ 3 942:
Համավարակի մեկնարկից մինչ օրս, Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 222 670 դեպք, այստեղից ապաքինվել է 213 208 պացիենտ, մահացել է 4 438 մարդ: