Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 288 նոր դեպք
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 288 նոր դեպք

Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 288 նոր դեպք: Տեղեկությունն այս մասին տարածում է երկրի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Օգոստոսի 5-ի տվյալներով, համավարակի մեկնարկից հետո, Հայաստանում կորոնավիրուս է ախտորոշվել 39 586 մարդու մոտ:

Վերջին մեկ օրում կորոնավիրուսից զոհվել է երկու մարդ, զոհերի ընդհանուր թիվը կազմում է 770:

Հայաստանի առողջապահության նախարարության փոխանցմամբ, համավարակի մեկնարկից հետո, կորոնավիրուսի վարակակիր 228 պացիենտ մահացել է այլ հիվանդությունից:

Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 30 850 մարդ: