Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 273 նոր դեպք, մահացել է ևս 12 մարդ
Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 662: Վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 273 նոր դեպք: Տեղեկությունը տարածում է երկրի Հիվանդությունների վերահսկման կենտրոնը:
Այսպիսով, հուլիսի 21-ի տվյալներով, Հայաստանում, ընդհանուր, արձանագրված է կորոնավիրուի 35 254 դեպք: Այժմ, փաստացի բուժում է ստանում 10 171-ը: Ապաքինվել է 24 206 պացիենտ:
Հայաստանի Հիվանդությունների վերահսկման կենտրոնում հայտարարում են, որ վերջին 24 ժամում մահացել է ևս վեց վարակակիր, սակայն՝ ուղեկցող այլ հիվանդությունից: Հայաստանում արձանագրված է նման 215 դեպք: