Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 265 նոր դեպք, մահացել է երկու պացիենտ
Անցած օր ու գիշերվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է «կովիդ 19»-ի 265 նոր դեպք, մահացել է երկու հիվանդ: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 4 661 թեստ: Տեղեկատվությունը տարածում են տեղական լրատվամիջոցները, հիմնվելով երկրի առողջապահության նախարարության վրա:
Համավարակի բռնկումից ի վեր Հայաստանում արձանագրվել է «կովիդ 19»-ի 172 058 հաստատված դեպք, որտեղից արդյունքում զոհվել է 3 192 մարդ: