Հայաստանում, վերջին 24 ժամում, արձանագրվել է կորոնավիրուսի 230 նոր դեպք: Այս մասին հայտարարել են Հայաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնում:
Ընդհանուր, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրված է կորոնավիրուսի 5 271 դեպք:
Մայիսի 20-ի դրությամբ, հիվանդանոցներում բուժումը շարունակում է 2 758 մարդ:
Համավարակի մեկնարկից մինչ օրս այն չի կարողացել հաղթահարել 67 պացիենտ, վերջին 24 ժամում վարակից զոհվել է ևս 3 պացիենտ:
Ինչպես հայտարարում են Հայաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնում, վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակված ևս երկու քաղաքացի է մահացել այլ հիվանդություններից: Նման պատճառներով Հայաստանում զոհվել է 27 մարդ:
Համապատասխանաբար, վարակի զոհերի ընդհանուր թիվը հասել է 94-ի: