Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 229 նոր դեպք և մահացել՝ երեք վարակակիր
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 229 նոր դեպք և մահացել՝ երեք վարակակիր:
Հայաստանի առողջապահության նախարարության փոխանցմամբ, վերջին մեկ օրում կորոնավիրուսի 4 վարակակիր է մահացել ուղեկցող այլ հիվանդությունից:
Վարակի տարածումից մինչ օրս Հայաստանում կորոնավիրուս է ախտորոշվել 41 023 մարդու մոտ, մահացել է 1047 պացիենտ, այստեղից 238-ը՝ ուղեկցող այլ հիվանդությունից: