Հայաստանում, վերջին 24 ժամում, արձանագրվել է կորոնավիրուսի 218 նոր դեպք: Այս մասին հայտարարել են Հայաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնում:
Ընդհանուր, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրված է կորոնավիրուսի 5 041 դեպք:
Բուժումը շարունակում է 2788 մարդ, այդ թվում, 70 մարդու հիվանդանոց են տեղափոխվել վերջին մեկ օրում:
Վերջին 24 ժամում վարակից զոհվել է ևս 3 պացիենտ: Զոհերի թիվը հասել է 64-ի:
Ինչպես հայտարարում են Հայաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնում, վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի է մահացել այլ հիվանդություններից: Նման պատճառներով Հայաստանում զոհվել է 25 մարդ: Համապատասխանաբար, զոհերի ընդհանուր թիվը հասել է 89-ի: