Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 210 նոր դեպք, մահացել է 5 վարակակիր
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 210 նոր դեպք, մահացել է 5 վարակակիր

Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 210 նոր դեպք, մահացել է 5 վարակակիր:

Տեղեկությունը տարածում է երկրի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի փոխանցմամբ, մահացածներից մեկը զոհվել է կորոնավիրուսից, իսկ չորսը՝ ուղեկցող այլ հիվանդությունից:

Օգոստոսի 19-ի դրությամբ, Հայաստանում կորոնավիրուս է ախտորոշված 42 056 անձի մոտ: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից ապաքինվել է 244 մարդ և նրանց ընդհանուր թիվը կազմել է 35 226: