Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 374 նոր դեպք:
Երկրում «կովիդ 19»-ը ընդհանուր առմամբ հաստատվել է 97 150 մարդու մոտ: Այստեղից բուժումը շարունակում է մոտ 36 500 մարդ:
Ինչ վերաբերում է մահացածների տվյալներին, անցած 24 ժամում վարակից մահացել է 35 պացիենտ, ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահացել է 1 448 մարդ: