Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 196 նոր դեպք, զոհվել է 6 մարդ
Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 196 նոր դեպք, զոհվել է 6 մարդ: Տեղեկությունը տարածում է Հայաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնը:
Ընդհանուր, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում կորոնավիրուս է ախտորոշվել 39 298 մարդու մոտ:
Վարակից հետևանքով զոհվել է 768 պացիենտ:
Այս պահի դրությամբ, Հայաստանի կլինիկաներում կորոնավիրուսի ախտորոշմամբ բուժում է ստանում 7930 մարդ: