Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 176 նոր դեպք
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 176 նոր դեպք

Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 176 նոր դեպք: Տեղեկությունն այս մասին տարածում է երկրի առողջապահության նախարարությունը:

Համավարակի մեկնարկից հետո, Հայաստանում կորոնավիրուս է ախտորշված 42 792 մարդու մոտ:

Հայաստանի առողջապահության նախարարության փոխանցմամբ, վերջին մեկ օրում կորոնավիրուսից զոհվել է երկու մարդ, զոհերի ընդհանուր թիվը հասնում է 852-ի:

Համավարակի մեկնարկից հետո, Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 35 991 պացիենտ: