Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 168 նոր դեպք, մահացել է երկու վարակակիր
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 168 նոր դեպք, մահացել է երկու վարակակիր

Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 168 նոր դեպք, մահացել է երկու վարակակիր: Տեղեկությունը տարածում է երկրի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի փոխանցմամբ, մեկի դեպքում մահվան պատճառ է դարձել կորոնավիրուսը, իսկ մյուսի դեպքում՝ ուղեկցող այլ հիվանդությունը:

Օգոստոսի 16-ի դրությամբ, Հայաստանում կորոնավիրուս է ախտորոշված 41 663 մարդու մոտ, այստեղից ապաքինվել է 34 584-ը:

Ընդհանուր, Հայաստանում կրոնավիրուսից զոհվել է 1061 պացիենտ, այստեղից 234-ը՝ ուղեկցող այլ հիվանությունից: