Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 160 նոր դեպք, մահացել է 13 վարակակիր
Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 160 նոր դեպք, մահացել է 13 վարակակիր: Տեղեկությունը տարածում է երկրի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը: Կենտրոնի փոխանցմամբ, մահացածներից 7-ը զոհվել է կորոնավիրուսից, իսկ վեցը՝ ուղեցկող այլ հիվանդությունից:
Վերջին մեկ օրում կորոնավիրուսից ապաքինվել է 541 մարդ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 33 157:
Օգոստոսի 11-ի դրությամբ, պաշտոնական տվյալներով, Հայաստանում արձանագրված է կորոնավիրուսի 40 593 դեպք, ապաքինվել է 32 616 վարակակիր: Ընդհանուր, մահացել է 1037 պացիենտ, 235-ը՝ ուղեկցող այլ հիվանդությունից: