Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 145 նոր դեպք, մահացել է 9 վարակակիր
Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 145 նոր դեպք, մահացել է 9 վարակակիր: Տեղեկությունը տարածում է երկրի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Կենտրոնի փոխանցմամբ, մահացածներից 8-ը զոհվել է կորոնավիրուսից, իսկ մեկը՝ ուղեկցող այլ հիվանդությունից:
Օգոստոսի 18-ի դրությամբ, Հայաստանում արձանագրված է կորոնավիրուսի 41 846 դեպք:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը ավելացել է 327-ով և կազմել 34 982: