Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 139 նոր դեպք, զոհվել է 8 մարդ
Հայաստանում, վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 139 նոր դեպք, զոհվել է 8 մարդ, նրանցից մեկը մահացել է ուղեկցող այլ հիվանդությունից:
Տեղեկությունը տարածում է երկրի առողջապահության նախարարությունը:
Օգոստոսի 22-ի տվյալներով, երկրում վարակի տարածումից մինչ օրս կորոնավիրուս է ախտորոշված 42 616 մարդու մոտ, զոհվել է 850 մարդ, իսկ 254-ը՝ ուղեկցող այլ հիվանդությունից: