Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 131 նոր դեպք, որով «կովիդ 19»-ի հաստատված դեպքերի թիվը հասել է 220 860-ի:
Համավարակի հետևանքով մահացել է 4 323 մարդ, այդ թվում 9-ը անցած 24 ժամում:
Վարակված ևս երկու պացիենտ մահացել է այլ հիվանդության պատճառով:
Այսօրվա դրությամբ, բուժումը շարունակում է 7 հազարից ավել մարդ: