Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 114 նոր դեպք, մահացել է 7 պացիենտ
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 114 նոր դեպք: Անցած օր ու գիշերվա ընթացքում վարակից մահացել է յոթ մարդ:
Համավարակի ընթացքում զոհերի ընդհանուր թիվը հասել է 2 775-ի: Ընդհանուր առմամբ, «կովիդ 19»-ը ախտորոշվել է 157 748 մարդու մոտ:
Եվս 674 վարակված պացիենտ մահացել է այլ հիվանդության պատճառով: